Ոստիկանության Կենտրոնի բաժնում բերման ենթարկված այլևս չկա

Ոստիկանության կենտրոնի բաժնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ ակցիա իրականացնելու ժամանակ բերման ենթարկված որևէ անձ չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:

 

«Փաստաբանների պալատի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Կենտրոնի բաժին: Փաստաբանները րոպեներ առաջ դուրս են եկել բաժնից, նրանց տվյալներով՝ բաժնում բերման ենթարկված չկա: Կազմվել են վարչական իրավախախտման մասին արձանագրություններ, բերման ենթարկվածները բաց են թողնվել»,- ասաց Հակոբյանը:

Քաղաքականություն