Ռադիոյի հենասյունն ընկել է բեռնատարի վրա

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 2-ին, ժամը 21:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 58-րդ կմ-ին էլեկտրական սյունն ընկել է բեռնատար ավտոմեքենայի վրա՝ խոչընդոտելով երթեւեկությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ռադիոյի հենասյունն ընկել է «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վրա:

Փրկարարներն ապամոնտաժել են հենասյունը եւ ապահովել անվտանգություն:

Քաղաքականություն

Պատահարներ