Շահեն Հարությունյանը ոստիկանությունում է

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ ակտիվիստ Շահեն Հարությունյանը գտնվում է Ոստիկանության Կենտրոնի բաժնում, հայտում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից։

 Նշվում է, որ  Շահենը ներկայացել է ոստիկանություն կատարվածի վերաբերյալ բացատրություն տալու։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ կարմիրով ներկել է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը։

Քաղաքականություն

Պատահարներ