Ստիպված եմ տրաքացնել տեղեկատվական հերթական փուչիկը. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստիպված եմ կեսգիշերին մոտ տրաքացնել հերթական տեղեկատվական փուչիկը՝ կանխելու համար հայտնի շրջանակների լալահառաչ գրառումներն ու տարակուսած հարցազրույցները։

ՀՀԿ-ի երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը փաստաթուղթ է հրապարակել, որտեղ երևում է, որ քաղաքապետարանի տասնյակից ավելի պաշտոնյաներ հերթական պարգևավճարներն են ստացել։ Քաղաքապետի նոյեմբերի 27-ի կարգադրությամբ պարգևատրվել են այն պաշտոնյաները, որոնք, սեփական դիմումով ցանկություն են հայտնել եռամսյակային պարգևավճարներն ստանալ ամեն ամիս, այսինքն` բաժանել եռամսյակն ամիսների։

Ասում են՝ քաղաքապետը պարգևատրել է «յուրայիններին»։ Էստեղ էլ «զալյոտ» ունեք, ընկերներ, զի այս ցուցակով պարգևատրված վարչության պետերից հինգը պաշտոնավարել են Հայկ Մարությանի ընտրվելուց առաջ էլ։ Ասում են` գաղտնի պարգևատրում է, որովհետև քաղաքապետարանի կայքում փաստաթուղթը չի հրապարակվել։ Էս պնդման դատարկությունն ապացուցելը մի րոպե է տևում, զի Երևանում Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքը քաղաքապետի կարգադրությունները հրապարակելու համար յոթնօրյա ժամկետ է սահմանում, որը, նոյեմբերի 27-ից հաշված, լրանում է դեկտեմբերի 4-ին։ Ու փաստաթուղթը կհրապարակենք հենց էդ օրը։

Կարճ ասած, ոնց որ ասում ա մեր Հովսեփ Կուբատյանը, ձեր վրա անիմաստ ռեսուրս են ծախսում, տղերք, ձեր փաստարկները չափազանց թույլ են, ձեր փչած փուչիկները՝ չափազանց անորակ, ու ամեն փուչիկի պայթելով` ձեզ ավելի ծանր վիճակի մեջ եք դնում»։

Քաղաքականություն

Պատահարներ