ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թագաժառանգը Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է, բուռն քննարկման պատճառ է դարձել: Քաղաքապետի մամուլի խոսնակը թեև հերքել է տեղեկությունը, սակայն թագաժառանգի ներկայացուցիչները Մարությանի հետ ունեցած հանդիպումից ուշագրավ մանրամասներ են հայտնել:
Կենտրոն ՀԸ ռեպորտաժում թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչներ Ջաբեր և Ադել ալ Մարզուքի եղբայրները պատմել են, որ նախ քաղաքապետը հանդիպմանը ուշացած է ներկայացել, ապա իրենց շարք են կանգնեցրել ու ասել են, որ պետք է սպասեն քաղաքապետին: Հանդիպումը, ամեն դեպքում մեկնարկել է: Ներդրողները ներկայացրել են իրենց հավակնոտ ծրագրրեը, որոնց համար իրենց տարածք հարկավոր և այդ իսկ պատճառով դիմել են քաղաքապետին:
«Քաղաքապետի պատասխանը մեզ ուղղակի ապշեցրեց: նա մեզ բառացիորեն ասաց, որ մենք չունենք հողեր ու որպես քաղաքապետարան չենք կարող օգտակար լինել: Գնացեք մասնավորի մոտ, փնտրեք գնեք տարածքներ: Էլ ինչո՞ւ ենք գնացել քաղաքապետի հետ հանդիպման: Մեզ համար սա շատ հիասթափեցնող էր: Այդ ընթացքում Հայաստանում էր նաև թագաժառանգը, ով ինձ շատ կարևոր հարցով զանգահարեց: Ես ներողություն խնդրեցի, որ 10 վայրկյան պատասխանեմ և ասեմ, որ հանդիպման եմ: Դրանից հետո քաղաքապետը մեզ ասաց. կարծում եմ աննպատակ է մեր հանդիպումը շարունակել: Շատ անքաղաքավարի ձևով մեզ կոպտեց: Ասեց չի կարելի հանդիպման ժամանակ հեռախոսով խոսել, այն դեպքում, երբ ես ասել էի զանգի կարևորության մասին և որ այն անմիջական կապ ունի մեր հանդիպման հետ:
Դրանից հետո քաղաքապետն առանց բացատրության ընդհատեց հանդիպումը, ինչը շատ վիրավորական էր մեզ համար: Առաջին րոպեից մինչև վերջին րոպեն քաղաքապետի պահվածքը ամոթալի էր: Եթե չլիներ պարոն Ծառուկյանի հանդեպ մեր հարգանքը և այն հանգամանքը, որ ինքն էր կազմակերպել հանդիպումը, մենք ինքներս կհեռանայինք: Միայն հիվանդանոցի ու հյուրանոցների կառուցման համար 300-400 մլն դոլար ներդրում էինք կատարելու: Իսկ մետրոյի կայարանները նորոգելու ու նոր կայարաններ կառուցելու համար ներդրումները միլիարդավոր դոլարների էր հասնելու»,-պատմեց թագաժառանգի ներկայացուցիչը:
Մանրամասները` տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարգանքով եմ վերաբերվում շեյխերին, նրանց մորքուրի զավակներին․ ԱԺ-ում թեժ է
Ծառուկյան-Մարության հեռակա բանավեճը այսօր հասավ Ազգային ժողով։ «Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նայում եմ լուրերը՝ կովը թրիքի մեջ կորած ա, ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի ա, թե ոչ. վարչապետ
Փորձը ցույց է տալիս, որ երբ մի որոշում է կայացվում, որն ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացմանն է ուղղվ...
ՀՀ վարչապետը Սպիտակ քաղաքում է. ավերիչ երկրաշարժից 31 տարի անց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում է՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: ...
Նիկոլ Փաշինյանն արեց այն, ինչ չէր արել Հայաստանի ոչ մի ղեկավար. ադրբեջանցի լրագրող
Նիկոլ Փաշինյանի հետ Ադրբեջանում ղարաբաղյան կարգավորման որեւէ հույսեր չեն կապում, Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում անց...