Ծառուկյանն ի՞նչ ասաց, որ բոլորը սենց միանգամից վատացան․ Արման Աբովյան

«Ծառուկյանը էդ ի՞նչ ասաց, որ բոլորը սենց միանգամից վատացան, վատացան արա։ Ի՞նչ ա ասել Ծառուկյանը։ Ծառուկյանը ասել է մենակ մի բան՝ ուզո՞ւմ եք ինվեստիցիա գա, ինվեստորին պայման ստեղծեք, թող գա էդ ինվեստորը, ուրիշ ոչ մի բան»,- ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցությանն ուղղված իր խոսքում ասաց ԲՀԿ խմբակցությունից Արման Աբովյանը։

 

Նրա խոսքերով՝ այդ ինվեստորները եկել են, նրանց համար պայմաններ չեն ստեղծվել, նրանք էլ հեռացել են։ Աբովյանը կոչ արեց ուշադիր նայել Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը և բառ առ բառ վերլուծել, չնեղանալ։

 

Նա անդրադարձավ նաև հիվանդանոցների անվանակոչման թեմային ու ասաց, որ նորմալ է, երբ մարդիկ իրենց ծնողի անունով են անվանում հիվանդանոցը, որ այդ հիվանդանոցից դուրս եկողն «օրշնի» կառուցողի ծնողին:

Նրանից անմիջապես հետո ելույթ ունեցավ Ալեն Սիմոնյանն ու հակադարձեց նրան՝ «օրշնել չէ, օրհնել»։

Քաղաքականություն

Պատահարներ