Ուզում էի հորս գերեզմանին այցելել, չթողեցին․ Խաչատուրով

Այսօր «Մարտի 1»-ի գործով դատավարության ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը` նշելով, որ իրեն թույլ չեն տվել հատել հայ-վրացական սահմանը։

Սահմանի ոստիկանն ինձ ասաց. «Ես ձեզ շատ եմ հարգում, բայց չեմ կարող թույլ տալ»: Ես ընդամենը ցանկանում էի գերեզմանոց այցելել։ Հորս, մորս և կրտսեր եղբորս շիրիմները սահմանից ընդամենը 3-4 ժամ հեռավորության վրա են»,– ասաց Խաչատուրովը։

Հիշեցնենք՝ Խաչատուրովի պաշտպանը դատարանին միջնորդել էր վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված սահմանը հատելու արգելքը, սակայն միջնորդությունը քննարկելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց այն։

 

Քաղաքականություն

Պատահարներ