Վստահ եմ` այսօր Ծառուկյանի բիզնեսները, որոնք ինքը հանձնել է կառավարման, շատ ավելի պաշտպանված են. Սիմոնյան

Չեմ կարծում, որ որևէ մեկը որևէ մեկին թիրախավորել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ իշխանությունները միայն իր «օբյեկտներն» են ստուգում: 

«Ես վստահ եմ, որ այսօր Գագիկ Ծառուկյանի բիզնեսները, որոնք ինքը հանձնել է  կառավարման, շատ ավելի պաշտպանված են, քան երբևիցե և ,ընդհանուր առմամբ, շատ ավելի կոմֆորտ իրավիճակ է յուրաքանչյուր գործարարի համար, քան երբևե եղել է»,-ասաց նա: 

Ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի՝ վարչական դատարան դիմելուն՝ գլխավոր դատախազի իր նախկին պաշտոնը վերականգնելու համար, Ալեն Սիմոնյանն ասաց. «Երբ խախտվել է ինչ-որ օրենք, պետք է վարկանագնվի, ես վստահ եմ, որ պարոն Ջհանգիրյանի գործը եզակի չի լինելու այն առումով, որ ՀՀ-ում բազմաթիվ դատական հայցեր են լինելու՝ նախկին իշխանության օրոք իրականացված գործողություների վերաբերյալ, և դա լավ է, թող բոլոր հարցերի պատասխանները հնչեն, որ մեր հանրության օրակարգից դուրս գա»: 

Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությանը՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ նրա հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում և որևէ հարցում չի մեղադրում: «Նա կատարել է իր գործառույթը, օրենսդրական առումով որևէ խախտում չեմ տեսնում, այլ հարց է, որ գուցե օրենսդրական բաց գոյություն ունի, որը ընդդիմությունը փորձում է շահարկել, որը, կարծում եմ, անհաջողությամբ կավարտվի: Բազմաթիվ շինթույլտվություններ են տրվել, և մեկը մյուսի հետ կապել, նշանակում է աշխատել և ենթադրություններ անել հին տրամաբանության մեջ»,-ասաց նա և նշեց, որ հին տրամաբանության մեջ է, երբ մեկը մտածում է, որ ինչ-որ բանի դիմաց կարող է ինչ-որ բան ստանալ:

Քաղաքականություն

Պատահարներ