Վստահաբար, 25 տարեկանը կարող է ղեկավարել ԱԱԾ-ն. Արեն Մկրտչյան

Գաղափարական առումով վերապահումներ չկան, սակայն տեխնիկական կողմը կա, որը պետք է ուսումնասիրել և հասկանալ, թե ինչ խոցելի կողմեր ունի։

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ խոսելով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնող նախագծի մասին։

 

«Նախագծի գույության պարագայում մենք որևէ ռիսկ չենք գեներացնում, բայց կրկնում եմ, պետք է ամեն ինչ հավասարակշռել, բերել բալանսի, տեսնել, թե որքանով խոցելի կողմեր կան»,-ասաց պատգամավորը։

Հարցին՝ արդյոք 25 տարեկանը կարող է ղեկավարել ԱԱԾ-ն, Մկրտչյանը պատասխանեց. «Այո, վստահաբար»։

 

 


 

Քաղաքականություն