Զարմանալի էր ԱԱԾ և ոստիկանության պաշտոնյաների վերաբերյալ հանձնաժողովի քվեարկությանը․ Մարուքյան

Էդմոն Մարուքյանը զարմացած է, որ առաջին ընթերցումով իրենց նախագծի անցկացումից հետո երկրորդ ընթերցման ժամանակ Պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծի վերաբերյալ։ ԼՀԿ խմբակցության ղեկավարն այդ մասին այսօր ասաց ԱԺ ամբիոնից։

 

Խոսքը այն նախագծի մասին է, որ առաջարկում է թույլ տալ, որ ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոններում նշանակվեն նաև մարդիկ, որոնք համակարգի ներսից չեն։ Մարուքյանի խոսքով՝ սրան հանգել են այս ընթացքում ունեցած փորձի վրա։ Ըստ պատգամավորի՝ այդ փորձը ցույց է տվել, որ այդ համակարգերում այդպես էլ ռեֆորմ տեղի չի ունեցել։

 

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ հանձնաժողովի բացասական եզրակացությունը զարմանալի է, քանի որ մինչ այդ քաղաքական մեծամասնությունը կողմ էր արտահայտվել օրենքի ընդունմանը։

Քաղաքականություն

Պատահարներ