«Ժողովուրդ». Կոստանյանի գտնվելու վայրը հայտնի է. էլեկտրոնային նամակներ են ուղարկվել

«Ժողովուրդ» թերթը գրում է․ 

 

«Հետախուզում» հայկական բացատրական բառարանով նշանակում է հետախուզել, փնտրել՝ գտնելու նպատակով: Իսկ ՀՀ Քրեական օրենսգիքի 259-րդ հոդվածով «Մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու տեղի բացահայտումն է, մեղադրյալին ձերբակալելը եւ վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելը»:

 

Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն նոյեմբերի 28-ին հետախուզում հայտարարեց նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ, որը մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Բայց բազմիցս հրապարակվել է, ինքը Կոստանյանն էլ մի քանի անգամ նշել է, որ Մոսկվայում է եւ դասավանդում է Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում:

 

Երեկ թերթի խմբագրությունն էլեկտրոնային փոստով Կոստանյանի դասախոսություններից լուսանկարներ է ստացել: Այսինքն՝ տեղորոշել, փորձել հայտնաբերել, թե որտեղ է Կոստանյանը, կլոունադայի է նմանվում, որովհետեւ հիմա չէ, որ հայտնաբերվել է նրա դասախոսությամբ զբաղվելու փաստը, հետեւաբար նաեւ գտնվելը վայրը։

 

Հենց առաջին օրերին Կոստանյանն ինքն է հայտարարել իր տեղի, զբաղմունքի ու դիրքի մասին: Ուրեմն ո՞ր լսարանի համար է հետախուզում հայտարարելու մասին ամպագոռգոռ այս հայտարարությունը:

 

Հ. Գ. Հիշեցնենք, որ Կոստանյանը հայտարարել էր, թե իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում, բայց ինքը ՀՔԾ այսօրվա պետ Սասուն Խաչատրյանին օրինական հիմքերով կդատապարտի»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ