Անգելա Մերկելը հայտնել է ռուս դիվանագետների արտաքսման պատճառները

Գերմանիան որոշել է արտաքսել ռուս դիվանագետներին Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության մասին գործի ֆոնին, քանի որ հանցագործության հետաքննության հարցում աջակցություն չի ստացել Մոսկվայի կողմից: ТАСС  գործակալության փոխանցմամբ` այս մասին Գերմանիայի կանցլերը հայտարարել է չորեքշաբթի կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

«Մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել, քանի որ չենք տեսել Ռուսաստանի կողմի որևէ աջակցություն է սպանության հետաքննության հարցում»,- ասել է կանցլերը:

Քաղաքականություն

Պատահարներ