Թուրքիայի թեմայով «պատերազմ» է բռնկվել ՆԱՏՕ-ում. բրիտանական մամուլի անդրադարձը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Անգլիական հեղինակավոր պարբերականներն անդրադարձել են դեկտեմբերի 3-4-ին Լոնդոնում անցկավող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի նախօրյակին բուռն քննարկվում էր դաշինքի ապագան:

 

Հայտնի է, որ դաշինքի ներսում մի շարք հակասություններ կան, որոնցից ամենաքննարկվողներից մեկն էլ կապված է կառույցի անդամ հանդիսացող Թուրքիայի գործողությունների հետ:

 

Անգլիական «Daily Telegraph» թերթը գագաթնաժողովին նվիրված հոդվածը վերնագրել է «Ի՞նչ է լինելու այս դաշինքի վերջ»

Թերթը գրում է, որ անկախ պաշտպանական համակարգ ստեղծելու Եվրոպայի ու հատկապես Ֆրանսիայի ցանկությունը քաջալերում են Թրամփի մեկուսանալու քաղաքականությանը, իսկ այդ ուղղությամբ Թրամփի արած հայտարարությունները Մակրոնի համար ՆԱՏՕ-ի արդյունավետությունը կասկածի տակ դնելոի առիթ են ստեղծում:

 

«Այս ամենն էլ Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ն տեստի ենթարկելու հնարավորություն է տալիս»,- գրում է թերթը ու հավելում, որ այս պահին դաշինքի առաջ ավելի լուրջ խնդիրներ կան ծառացած, որոնցից առաջինը Թուրքիան է:

 

«Թուրքիայի կողմից S-400-ների գնումն ու YPG-ն (Սիրիայի քրդերի զինված ջոկատներ-«Ժողովրդի ինքնապաշտպանության ուժեր») ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու ուղղությամբ Թուրքիայի պնդումները դաշինքի ներսում տարաձայնություններ է առաջացրել: Սակայն Մերձավոր Արևելքի ամենամեծ բանակներից մեկը դաշինքից հանելը հեշտ որոշում չէ»,- գրում է «Daily Telegraph»-ը:

 

Հոդվածի եզրափակիչ մասում ասվում է, որ Վաշինգտոնը, Լոնդոնն ու մյուս գործընկերները հույս ունեն, որ Էրդողանի փոխարեն իշխանության կգա մեկը, ով ավելի քիչ խնդիրներ կառաջացնի:

 

«Daily Telegraph»-ի պաշտպանական թեմաների խմբագիր Ջոն Քաֆլինն էլ թեմայի վերաբերյալ հոդվածում գրում է, որ ՆԱՏՕ-ն կանգնած է գոյության ճգնաժամի շեմին: Հեղինակի կարծիքով դաշինքի ներսում նվազել է վստահությունն ԱՄՆ-ի հանդեպ:

 

Քաֆլինի կարծիքով Եվրոպական գործընկերների մտահոգությունների մի մասը կապված է քրդերի հանդեպ Թրամփի քայլերի հետ. Նրանք մտածում են, որ եթե ԱՄՆ-ի նախագահն այդպես է վարվում Ամերիկայի համար կռվողների ու մեռնողների հանդեպ, մի օր էլ կարող է իրենց մեջքով շուռ գալ:

 

«Եվրոպացի առաջնորդները դժգոհ են նաև Ռուսաստանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների մասով Թրամփի տված հակասական ազդանշաններից: Եթե չլինեին Թրամփի հետ ունեցած Էրդողանի լավ հարաբերությունները, ապա S-400 համակարգեր գնելու համար Թուրքիան մեծ հավանականությամբ կենթարկվեր ՆԱՏՕ-ի պատժամիջոցներին: Նույն կերպ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերական հարաբերություններ կառուցելու Թրամփի ձգտումը ստվերում է Ռուսաստանի սպառնալիք լինելու մասին ՆԱՏՕ-ի թեզը»,- գրում է Քաֆլինը:

 

ՆԱՏՕ-ի գագաթանաժողովին առաջին 2 էջերը հատկացրած: «GUARDİAN»-ը գրում է, որ Թուրքիայի հարցում Թրամփի ու Մակրոնի հակադրվելը ՆԱՏՕ-ի ներսում պատերազմ է բռնկել:

 

Ըստ թերթի՝ ամեն ինչ իրար է գումարվել. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Մակրոնը Թուրքիային մեղադրել է ԻՊ-ի հետ կապ ունեցող խմբավորումների հետ աշխատելու մեջ: Թրամփը «անպատկառ» է որակել ՆԱՏՕ-ի ուղեղը մեռնելու մասին Մակրոնի արած հայտարարությունը: Էրդողանը հայտարարել է, որ արգելափակելու է Բալթյան երկրների պաշտպանության պլանը, այնքան ժամանակ մինչև դաշինքի անդամ երկրները YPG-ն ահաբեկչական կառույց ճանաչեն:

 

Աղբյուր`    Demokrathaber
 

Քաղաքականություն