ԱՄՆ-ի բնակիչները ռեկորդային 9,4 մլրդ դոլար են ծախսել կիբեռերկուշաբթի օրը կատարած գնումների վրա

ԱՄՆ-ի բնակիչները ռեկորդային 9,4 մլրդ դոլար են ծախսել այսպես կոչված կիբեռերկուշաբթի օրը կատարած գնումների վրա, երբ գնորդներին մեծ զեղչեր են տրամադրվում ինտերնետ-խանութներում: Այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտնել է CNBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Adobe Analytics-ի վիճակագրական տվյալները, որը վերլուծում է ամերիկյան 100 խոշորագույն առեւտրական ցանցերից 80-ի տեղեկատվությունը։

 

ավելացել են 2018 թվականի համեմատությամբ. այն ժամանակ ծախսերի ընդհանուր գումարը հավասարվել էր 7,9 մլրդ դոլարի: Ընդ որում, Adobe Analytics-ի տեղեկատվության համաձայն, առցանց-սպառավաճառքների սիրահարների միջին չեկն այս անգամ աճել է 6 տոկոսով: Ծախսերի հիմնական առարկաներն այս տարի դարձել են խաղալիքները, տեսախաղերի կցուրդները, հեռուստացույցներն ու նոութբուքերը:

Քաղաքականություն

Պատահարներ