ԱՄՆ-նխստացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք գերատեսչության կարծիքով, առնչություն ունեն կիբերհանցագործությունների հետ: 

 

«ԱՄՆ ֆիննախի արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչությունը միջոցներ է ընդունել Evil Corp ռուսական ընկերության դեմ, որը պատասխանատու է Dridex վիրուսային ծրագրի մշակման և տարածման համար», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

 

Նշենք, որ ԱՄՆ-ում ՌԴ քաղաքացիներ են ձերբակալվել կիբերհանցագործության մեղադրանքով: 

Քաղաքականություն

Պատահարներ