Անկարգություններ` Փարիզում. ավելի քան 60 մարդ կալանավորված է

Փարիզի արևելյան մասում բողոքի ցույցեր են: Ցուցարարները ջահեր են նետում, կոտրում խանութների ցուցափեղկերը և հրդեհում տարածքները: Բողոքի ցույցերը կախված են կառավարության կողմից կենսաթոշակային բարեփոխմներով: 

 

AP թղթակիցները տեսել են, թե ինչպես են ցուցարարները քանդում ավտոբուսի կանգառը։ Դիմակավոր ակտիվիստները այրել են շինարարական թրեյլերը և խարույկ վառել Gare de l´Est երկաթուղային կայարանի մոտ, որտեղից սկսվել է երթը։

 

Փարիզի ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղի ժամանակով ժամը 15.00-ին ավելի քան 60 մարդ կալանավորված է։

Քաղաքականություն