Ռուս հաքերների հարձակման զոհ է դարձել ավելի քան 300 ընկերություն աշխարհի 43 երկրից

Աշխարհում ավելի քան 300 ընկերություն դարձել է ազգությամբ ռուս Մաքսիմ Յակուբեցսի և նրա հանցակիցների հաքերային հարձակման զոհ:  Այս մասին հայտնել է բրիտանական հանցագործությունների գործակալության հակահիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի ղեկավար Ռոբերտ Ջոնսը, գրում է РИА Новости- ն: 

Նա նշել է, որ բրիտանական հատուկ ծառայությունների գնահատականների համաձայն, հաքերների գործունեությունից տուժել են 43 երկրների առնվազն 300 ընկերություններ, իսկ հաքերների եկամուտը հասնում էր տասնյակ միլիոնավոր ֆունտների և դոլարների: Դրանով հանձերձ, Ջոնսը կարծիք է հայտնել, որ տուժած ընկերությունների թիվը կարող է ավելի մեծ լինել: 

 

Նշենք, որ ռուս հաքերների հարձակման հետևանքով, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանում նշյալ հաքերների հետ կապ ունեցող ընկերությունների ու անձանց նկատմամբ: 

Քաղաքականություն

Պատահարներ