Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք. ԵԱՀԿ նախագահ

Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք: Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը:

 

Ամփոփելով անցնող տարին՝ Լայչակն ընդգծել է, որ տարվա ընթացքում հակամարտությունների կարգավորմանն ուղղված երկխոսությունը կայացել է Մինսկի խմբի գործընթացի, Ժնևյան բանավեճերի և 5+2 ձևաչափի շրջանակներում:

 

«Մենք փորձել ենք այս պլատֆորմների միջոցով ամրապնդել վստահությունը, վերացնել լարվածությունը, որպեսզի աջակցենք երկխոսությանը, բայց եթե նայենք այլ հարթությունից, պատկերը պակաս ուրախ կլինի», - ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ