Նյու Յորքում վառվել են սուրբծննդյան գլխավոր տոնածառի լույսերը

Այսօր Նյու Յորքում տեղի է ունեցել սուրբծննդյան տոնածառի լույսերը վառելու ամենամյա արարողությունը։

 

60 տարեկան եւ 23 մետրից ավելի բարձրություն ունեցող ծառը, որը տեղադրվել է Ռոքֆելեր-փլազա հրապարակում, զարդարվել է հսկայական զարդաշղթաներով, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 8 կիլոմետր։ Դրանց վրա տեղադրված են 50 հազար գունավոր լույսեր։ Գագաթին հսկայական 70 անկյունանի բյուրեղյա աստղն է՝ մոտ 450 կիլոգրամ քաշով։ Այն ստեղծել են 3 մլն բյուրեղներից ավստրիական Swarovski ընկերության վարպետները։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ