Չավուշօղլուն հայտարարել է` ռուսական С-400 համակարգերի գնումը քաղաքական հարց չէ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական հրթիռային С-400 համակարգերի գնումը քաղաքական հարց չէ: Այս մասին նախարարը հայտարարել է Հռոմում  «Միջերկրածովյան երկխոսություններ» համաժողովի ժամանակ, փոխանցում է Askanews գործակալությունը: 

 

Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան դիմել է Վաշինգտոնին ու Փարիզին հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու համար, սակայն մերժում է ստացել: «Մենք ուզում էինք գնել մեր գործընկերներից, բայց նրանք չվաճառեցին: Դե ինչ, մենք էլ գնացինք ուրիշի մոտ»,- ասել է նախարարը: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ