Ղրղզստանի նախկին վարչապետը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը Բիշքեկի Սվերդլովսկյան դատարանի որոշմամբ ուրբաթ դատապարտվել է 15 տարի ազատազրկման։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են դատարանի գրասենյակից:

 

«Իսակովը մեղավոր է ճանաչվել հանցագործություն կատարելու մեջ և զրկվել է բոլոր պետական շքանշաններից»,- ասել է գրասենյակի աշխատակիցը։ 

 

Նախկին վարչապետի պաշտպանները լրագրողներին ասել են, որ դատարանի որոշումը անօրինական է, իսկ հանցագործության վերաբերյալ հարուցված քրեական գործը շինծու: Նշենք, որ նախկին վարչապետը դատապարտվել է կոռուպցիոն գործողությունների մեջ ներգրավվելու համար: 

Քաղաքականություն