Հայկական ֆուտբոլը գնալով «մեռնում» է

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի մի շարք ներկայացուցիչները հեռացել են թիմից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմի ֆուտբոլիստներ Ալեկսեյ Տուրիկը, Դավիթ Մանոյանը և Արման Մելիքսեթյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայամանագրերն ակումբի հետ:

Հայաստանի առաջնության 15 տուրերից հետո «Նոա»-ն մրցաշարային աղյուսակում 6-րդն է և ունի 24 միավոր:

 

Բացի դա, Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մի շարք ֆուտբոլիստներ չեն շարունակի աշխատանքը թիմում: «Փյունիկ» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը դարպասապահ Եվգենի Կոբոզևի, կիսապաշտպաններ Մարկո Բուրզանովիչի, Հովհաննես Պողոսյանի և հարձակվողներ Դմիտրի Սիչյովի և Հովհաննես Իլանգյոզյանի հետ:

 

Հայաստանի առաջնության ձմեռային դադարից առաջ «Փյունիկ»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդն է և ունի 20 միավոր:

Քաղաքականություն

Պատահարներ