Կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը վաճառվել է 120 000 դոլարով

Մայամիում մեկնարկած Art Basel Miami ժամանակակից արվեստի ցուցահանդեսի շրջանակում կպչուն ժապավենով սպիտակ պատին ամրացված սովորական բանանը վաճառվել է 120 000 դոլարով, հայտնում է CNN-ը։ Մինիմալիստական արվեստի գործը  իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանինն է և կոչվում է «Կատակերգու»: 

Հայտնի է, որ մեկ տարվա ընթացքում Կատելանը սենյակում բանանին է նայել, որպեսզի ներշնչանք գտնի:
 

Նշվում է, որ առաջին նմուշը գնվել է ֆրանսիացի կնոջ կողմից, իսկ երկրորդը ՝ ֆրանսիացի տղամարդու կողմից։ Երկու օրինակն էլ վաճառվել է 20 000 դոլարով։ 

Աղբյուրը հիշեցնում է, որ սա Մաուրիցիո Կատելանի առաջին արտասովոր աշխատանքը չէ. իտալացին 18 կարատանոց ոսկուց պատրաստված հայտնի զուգարանի հեղինակն է նաև:


 

Քաղաքականություն

Պատահարներ