Լիբանանը օգնության կարիք ունի. Սաադ Հարիրին դիմել է խոշոր տերությունների առաջնորդներին

Լիբանանի հեռացող վարչապետ Սաադ Հարիրին համաշխարհային առաջնորդներին կոչ է արել օգնել իր երկրին ապահովել բարեկամական երկրներից ներկրման համար վարկային գծեր, քանի որ Լիբանանը վերջին տասնամյակում վատագույն տնտեսական և ֆինանսական ճգնաժամն է ապրում, հայտնում է AP-ը։

 

Հարիրին նամակներ է ուղարկել Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Իտալիայի և ԱՄՆ-ի առաջնորդներին, որպեսզի նրանք հնարավորինս նպաստեն ճգնաժամի մեղմացման և սննդամթերքի ու հումքի ապահովման գործընթացին։

 

Լիբանանի տնտեսական և ֆինանսական ճգնաժամը տնտեսության զրոյական աճի և հսկայական պարտքի հետևանք է։

Քաղաքականություն

Պատահարներ