Մեծ ամոթ եմ զգում. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ ամոթ է զգում ֆաշիստների կողմից իրագործված հանցանքների համար: Այս մասին նա հայտարարել է նախկին համակենտրոնացման ճամբարում` Օսվենցինում կառուցված թանգարանում:

 

«Կանգնել այստեղ որպես կանցլեր և ելույթ ունենալ, այնքան էլ հեշտ չէ: Մեծ ամոթ եմ զգում՝ հաշվի առնելով այն դաժան հանցագործությունները, որ կատարվել են այստեղ գերմանացիների կողմից»,- ասել է Մերկելը:

 

Մերկելի խոսքով՝ Օսվենցիմն այն վայրն է, որը մարդկության դեմ իրագործված մեծագույն ոճիրներից մեկի խորհրդանիշն է:

 

«Պետք է հիշենք այն հանցագործությունները, որ կատարվել են այստեղ»,- ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ