Մոսկվայի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոնում անհայտ անձը կրակոցներ է արձակել

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոնում անհայտ անձը կրակոցներ է արձակել: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն: 

 

Դեպքը տեղի է ունեցել երեկոյան առևտրի կենտրոնի ֆուդկորտում: Դեռևս անձը չպարզված քաղաքացին սկսել է վիճաբանել տարածքում գտնվողների հետ: Ինչ-որ պահի վիճաբանության մասնակիցները դանակներ են օգտագործել, իսկ այդ տղամարդը գազային ատրճանակով սկսել է օդ կրակել: 

 

Ականատեսների խոսքով կրակոցներից հետո բոլորը տարբեր կողմեր են փախչել: Ըստ տեղեկությունների, կրակոցներից ոչ ոք չի տուժել: Այս պահին դեպքի պաշտոնական հաստատում դեռևս չկա, նշում են ռուսական լրատվամիջոցները: 

Քաղաքականություն

Պատահարներ