Մոսկվայում աճուրդի կհանվի կալանավայրից Փարաջանովի գրած նամակները

Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում կանցկացվի աճուրդ, որի լոտերից մեկը կլինի Սերգեյ Փարաջանովի հազվագյուտ նամակները, որոնք նա գրել է կալանավայրից։ Աճուրդում կվաճառվի նաեւ «Հայելի» ֆիլմի սցենարի նմուշը՝ ստորագրված Անդրեյ Տարկովսկու կողմից։

«Առաջիկա աճուրդի հազվագյուտ լոտերից մեկը՝ Անդրեյ Տարկովսկու կողմից ստորագրված «Հայելի» ֆիլմի սցենարի օրինակն է՝ կոշտ կազմով հատուկ տպաքանակից եւ նշումների համար լրացուցիչ էջերով։ Նման կերպ տպագրվել է ընդամենը մի քանի օրինակ՝ նկարահանող խմբի համար։Մեկնարկային գինը՝ 630 000 ռուբլի»,- ասվում է «12 աթոռ» աճուրդային տան հաղորդագրության մեջ: 

 

Փարաջանովի նամակների մեկնարկային գինը կլինի 320 000 ռուբլի՝ յուրաքանչյուրի համար։ «Դրանք նամակներ են՝ ուղղված քրոջը եւ զարմիկին, ինչպես նաեւ՝ Փարաջանովի նկարներն ու լուսանկարները։ Ռեժիսորը պատիժը կրել է խիստ ռեժիմի ճամբարի ծանրագույն պայմաններում։ 1976թ․ նրա նամակից․ «Մնացել է 810 օր։ Ուժ չկա։ Հավանաբար, սա վերջն է»։ Հարազատներին ուղղված նամակներում նա գրում է սովի եւ այն մասին, որ եթե ինքը փորձի ինչ-որ բան գրառել իր գաղափարներից, ապա կարող են պատժաժամկետն ավելացնել»։ Այս լոտում նաեւ փշալարերի հետեւում եւ բանտային բաճկոնով ինքնանկարներ պատկերող բացիկներ կան։

Քաղաքականություն

Պատահարներ