ՏԵՍԱՆՅՈՒԹ. Audi-ի վարորդը մայրուղու վրա մեքենաների սպանդ է իրականացրել

Պետերբուրգում Audi А7 մեքենայի վարորդը, ով օրեր առաջ բախվել էր 12 մեքենայի հետ, 2019 թվականի ընթացքում ավելի քան 100 անգամ վարչական պատասխանատվության է ենթարկվել: Այս մասին հայտարարություն է տարածել Լենինգրադի երկրամասի Ճանապարհային ոստիկանությունը: 

 

Ոստիկանությունից նշում են, որ Audi-ի վարորդը, հինգշաբթի օրը առավոտյան 09:50-ի սահմաններում, մայրուղով երթևեկելիս մեծ արագության տակ անցումի վրա բախվել է Mercedes մակնիշի մեքենայի հետ: Դրանից հետո Audi-ի մեքենայի վարորդը իրականացրել է մեքենաների սպանդ` վնասելով12 մեքենայի: 

 

Audi-ի վարորդը և ուղևորը միջին ծանրության վնասվածքներ են ստացել: Ինչպես հայտնում է ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը Audi-ի վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: 

 

Քաղաքականություն

Պատահարներ