Արոնյանը պարտվեց Կարլսենին

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի եզրափակիչի հերթական խաղում պարտվեց աշխարհի չեմպիոնին:

 

Լոնդոնում ընթացող մրցաշարի երրորդ տեղի համար պայքարում Արոնյանն ուժերը չափեց նորվեգ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ և դասական պարտիայի 66-րդ քայլին զիջեց այն:

 

Դեկտեմբերի 7-ին շախմատիստները ևս մեկ դասական պարտիա կանցկացնեն: Միաժամանակ ընթացող Լիժենի և Լագրավի պարտիան ավարտվել է ոչ-ոքի:

Քաղաքականություն