«Բա էս ո՞ւր են տան երեխաները». Փաշինյանը մասնակցում է Լեռնանցք համայնքում բնակարանամուտի արարողությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Լոռու մարզի Լեռնանցք համայնքում, որտեղ բնակարանամուտի արարողության է մասնակցում։ Փաշինյանը ներս մտնելով ծանոթացավ տան տերերի հետ։ Օգտվեց հյուրասիրությունից։ Հարց ու փորձ արեց, թե ով ինչով է զբաղվում, երջանկություն մաղթեց բնակարան ստացողներին և հարցրեց. «Բա էս ո՞ւր են տան երեխաները»։

 

Վարչապետն իր ՖԲ էջում գրել է. «Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան։ Շնորհավորում եմ բնակարանամուտը տոնող լեռնանցքցիներին»։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ