Երևանի դպրոցներից մեկի մոտ շները հարձակվել են 17-ամյա աղջկա վրա, ով պարապմունքից տուն գնալիս է եղել. ArmDaily
Այսօր արտակարգ դեպք է գրանցվել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Հայրենիքի տարածքում գտնվող թիվ 154 դպրոցի մոտ շները հարձակվել են 17-ամյա աղջկա վրա, ով պարապմունքից տուն գնալիս է եղել։
ArmDaily.am-ի հետ զրույցում երեխայի մայրն ասաց, որ 2 շուն է հարձակվել, որոնք ստերջացված չեն եղել։ Երեխան պատմել է, որ պատահական անցորդներն են օգնության հասել և շներից ազատել իրեն, սակայն շներից մեկը հասցրել է կծել աղջկա ոտքը։
«Երեխային տարել էինք հիվանդանոց, բոլոր պատվաստումները ստացել է, հիմա լավ է»,- ասաց աղջկա մայրը։
Նա նաև նշեց, որ այդ տարածքում շներ շատ կան, բայց սա առաջին դեպքն է, որ հարձակվում ու կծում են մարդկանց. «Ես չեմ ուզում շներին սատկացնեն կամ վնասեն, ուղղակի տեղափոխեն համապատասխան վայր կամ պատվաստեն, ստերջացնեն, որպեսզի մարդկանց վրա չհարձակվեն։ Քաղաքապետարանից արձագանքել են, տեղյակ են դեպքին, հուսով եմ՝ կօգնեն»։
Լուսանկարը՝ ArmDaily.am-ի
Նմանատիպ հոդվածներ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...