Ինչքան գումար են հատկացրել վարչական շրջանները ամանորյա կորպորատիվի համար

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այն թվերը, որը վարչական շրջանները նախատեսել են աշխատակազմի ամանորյա կորպորատիվ միջոցառումների (ռեստորան, ֆուրշետ)համար:

 

Ըստ Խաչատրյանի հրապարակած թվերի՝ ամանորյա կորպորատիվ միջոցառումների իրականացման համար Կենտրոն վարչական շրջանը կստանա 3 մլն դրամ, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները՝ 2-ական մլն դրամ:

 

Երևանի վարչական շրջաններին ամանորյա կորպորատիվ միջոցառումների համար նախատեսվող հատկացումները՝ ստորև.

 

1. Ավան վարչական շրջան-1 միլիոն 300 հազար դրամ.

2.Շենգավիթ վարչական շրջան- 2 միլիոն դրամ.

3.Մալաթիա-Սեբաստիա-0 դրամ.

4.Դավթաշեն վարչական շրջան- 1 միլիոն 300 հազար դրամ.

5.Էրեբունի վարչական շրջան-400 հազար դրամ.

6.Նորք-Մարաշ վարչական շրջան- 1 միլիոն դրամ.

7.Նուբարաշեն վարչական շրջան- 200 հազար դրամ.

8.Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան- 2 միլիոն դրամ.

9.Նոր Նորք վարչական շրջան- 1 միլիոն 600 հազար դրամ

10.Աջափնյակ վարչական շրջան- 400 հազար դրամ.

11.Արաբկիր վարչական շրջան- 1 միլիոն 200 հազար դրամ.

12.Կենտրոն վարչական շրջան- 3 միլիոն դրամ:

Քաղաքականություն

Պատահարներ