Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. չորս վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր, դեկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Տիգրանյան փողոցում բախվել են Ford մակինշի 15 UX 001 համարանիշի և Toyota Camry մակնիշի 35 XV 222 համարանիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել օպերատվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը, 2-ին էլ՝ քաղաքացիները իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով։ 

 

Բախման հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 36 NU 904 համարանիշի ավտոմեքենան։ 

Քաղաքականություն

Պատահարներ