Nissan March-ը Թևոսյան փողոցում բախվել է ծառին և գազատար խողովակին. կա 4 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Nissan March մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թևոսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև գազատար խողովակին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: 

Քաղաքականություն

Պատահարներ