Պարգևավճարներ տրվելու են, քանի դեռ չկա վարձատրության համակարգը կանոնակարգող լուծման լավագույն տարբերակ. Ատոմ Ջանջուղազյան

Վարձատրության համակարգը պետք է կարևորել, որովհետև մենք այս ժամանակահատվածին վերաբերվում ենք որպես միջանկյալ, քանի դեռ չկա վարձատրության համակարգը կանոնակարգող լուծման լավագույն տարբերակ։ Այս մասին լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով պարգևավճարներին։

 

«Պարգևավճարներ շարունակելու ենք տալ, որովհետև դա նախատեսված է: Ավելին՝ ֆինանսների նախարարությունում աշխատակազմի թվաքանակի փոփոխության արդյունքում ունենք կոնկրետ տնտեսումներ, պարգևավճարներ տալու պոտենցիալ հնարավորություն»,- ասել է նախարարը՝ նշելով, որ ժամանակը ցույց կտա, թե ինչ արձագանքի կարժանան հարցը։

 

Նրա խոսքով, պետական եւ մասնավոր հատվածներում այս կամ այն աշխատանքի համար վարձատրությունը պետք է լինի համադրելի. «Հակառակ դեպքում՝ մշտապես կունենանք իրավիճակ, որ դե էս վարձատրությամբ հնարավոր չի էստեղ նորմալ մասնագետ ունենալ, ինչը մենք սկբունքորեն ուզում ենք մերժած լինել: Մենք կարծում ենք, որ աշխատատեղը պետք է վարձատրվի, ոչ թե այն, թե որ մարմնում է այդ աշխատատեղը տեղակայված»,-ասաց նախարարը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ