«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե․-ի դիմումի փաստով։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ նոյեմբերի 30-ին ժամը 23։20 սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում «շնչառական խանգարումներ» ախտորոշմամբ հանկարծամահ է եղել իր 1,5 ամսական աղջիկը։ 

 

Ա․ Ե․-ն ոստիկաններին հայտնել է, որ երեխան մահացել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։

Քաղաքականություն

Պատահարներ