Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին ամերիկացի ուսանողին ազատ արձակելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացի ուսանող Վան Սիյուեին ազատ արձակելու համար: Թրամփի խոսքով` դա մատնանշում է երկու երկրների միջև համաձայնություն ձեռք բերելու հավանականությունը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

 

«Շնորհակալություն Իրանին՝ բավականին ազնիվ բանակցությունների համար: Տեսնում եք, մենք միասին կարող ենք գործարք կնքել»,-գրել է ԱՄՆ նախագահը թվիթերյան իր էջում:

 

Նշենք, որ Թրամփը ավելի վաղ ցանկություն էր հայտնել հանդիպել ամերիկացի ուսանողի հետ: 

Քաղաքականություն

Պատահարներ