Ռամզան Քադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Այսօր  Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ծննդյան 40 ամյակն է: 

Այս կապակցությամբ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը շնորհավորել է Վանեցյանին՝ Instagram-ի իր միկրոբլոգում գրելով. «Սիրելի բարեկամներ, Այսօր մեր եղբայր Արթուր Վանեցյանի հոբելյանն է: Չնայած երիտասարդ տարիքին Արթուր Վանեցյանը ստացել է գերազանց կրթություն և գեներալի զինվորական կոչում: Նա հետևողաբար պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել  Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում, որը ղեկավարել է 2018 թվականից: Համոզված եմ, որ Արթուր Վանեցյանը հանդիսանում է ռուս ժողովրդի մեծ ընկերը և Հայաստանի և Ռուսատանի հարաբերությունները ամրապնդելու կողմնակիցն է: Անկեղծ շնորհավորում եմ Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթում եմ քաջ առողջություն և հաջողություններ»: 

 

Քաղաքականություն

Պատահարներ