Ամեն ինչ անում են, որ դուք չբողոքարկեք․ պատգամավորը՝ բալային համակարգի մասին

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում  անդրադարձել է «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումին:

«Ծածուկ օրենքի նախագիծ երթևեկության բալային համակարգի տակ թաքնված:

Ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով` բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից ընդունվածների:

Այսինքն`այսուհետ, հարգելի քաղաքացիներ, ՃՈ որոշումները բողոքարկելու համար դուք պիտի վճարեք պետական տուրք:
Կարճ ասած` ամեն ինչ անում են, որ դուք չբողոքարկեք: ԴԱՀԿ-ն մեզ քիչ էր, երևի…

Ես դեմ եմ քվեարկել»,- գրել է պատգամավորը:

Քաղաքականություն

Պատահարներ