Բուլղարիան պատրաստ է թուրքական հոսքից գազ ստանալ

2020 թվականի հունվարի 1-ից Բուլղարիան կկարողանա ապահովել թուրքական հոսքից Հունաստան և Հյուսիսային Մակեդոնիա տարանցիկ գազի մատակարարումը: Այս մասին հարցազրույցում ասել է «Բուլղարտրրանսգազ» ընկերության գործադիր տնօրեն Վլադիմիր Մալինովը: 


Նա նշել է, որ նոյեմբերի 30-ին թուրքական կողմը եռակցում է կատարել` կապելով թուրքական հոսքը բալկանյան գազատարի հետ, որն անցնում է Բուլղարիայի տարածքով: Մալինովը հայտարարել է, որ իրենք գազի մատակարարմանը պատրաստ կլինեն արդեն դեկտեմբերի 15-ին: 

Քաղաքականություն

Պատահարներ