Երևանում 1 ժամվա ընթացքում դանակահարության 2 դեպք է եղել

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, 1 ժամվա ընթացքում 2 դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:45-ի սահմաներում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, մեջքի հատվածում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից դարձյալ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող վերք դեպի որովայն, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը, ով, ըստ բժիշկների հայտարարության՝ ի վիճակի չէ բացատրություն տալու կատարվածի մասին, Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ, 27-ամյա Իշխան Ս.-ն է, ով վնասվածքը ստացել է դանակահարության հետևանքով: 

Քաղաքականություն

Պատահարներ