Գորգիսյանը «թքել-կպցնել» բնորոշեց Հակոբյանի նախագիծը

Իմքայլական Վաղարշակ Հակոբյանի առաջարկած նախագծով փոփոխություններ են նախատեսվում համատիրությունների աշխատակարգերում։ Մասնավորապես նախատեսվում է, որ բնակիչները համատիրության վճարները պետք է վճարեն բանկային փոխանցումներով։

 

Նախագծի հեղինակի պնդմամբ՝ սա թույլ կտա, որ գումարները վերահսկելի լինեն, ու համատիրությունների ղեկավարները չյուրացնան կամ ըստ իրենց հայեցողության չծախսեն համատիրության գումարները։ ԼՀԿ խմբակցության պատգամավորները, սակայն, պնդում են, որ նախագիծը դրված նպատակին չի կարող հասնել։

 

Անի Սամսոնյանի և Գևորգ Գորգիսյանի արտահայտած մտահոգությունները վերաբերում էին նրան, որ եթե մինչև հիմա համատիրությունների աշխատակիցները գոնե կարող են դռնեդուռ հավաքել այդ փողը, ապա փոփոխությունից հետո որևէ մեկին չեն կարող ստիպել վճարել դա։ Նրանց պնդմամբ՝ պետք է համակարգային փոփոխություններ անել։

 

«Ինչո՞ւ ենք ուզում հիմա թքել-կցնելու հարց լուծել, եթե գիտենք, որ շուտով գալու է հիմնարար ինչ-որ լուծում»,- ասաց Գորգիսյանը։

Հակոբյանը հորդորեց նման որակում չտալ ու բացատրեց, որ իր նախագծի փոփոխությունները այդ համալիր փոփոխության մի մասն են։

Քաղաքականություն

Պատահարներ