Կենտրոնի «թաղապետարանի» աշխատակիցները Նոր տարվա 5 մլն-ի փոխարեն կծախսեն 3 միլիոն

Երեւանի քաղաքապետարանը Նոր տարվա հյուրասիրությունների համար համայնքային բյուջեից 5 միլիոն 199 հազար դրամ էր հատկացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին: Այդ գումարով Կենտրոնի ղեկավարությունը դեկտեմբերի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ամանորի հյուրասիրություն էր կազմակերպելու «թաղապետարանի» ենթակայությամբ գործող հիմնարկների տնօրենների եւ աշխատակիցների համար:

Երեւանի քաղաքապետարանը, սակայն, որոշել է վերանայել գումարի չափը եւ մի փոքր տնտեսել:

«Նախապես եղել է 5 միլիոն 199 հազար դրամի պայմանագիր, սակայն հաշվի առնելով բյուջետային միջոցների տնտեսման անհրաժեշտությունը՝ հիմա տեղի է ունենալու պայմանագրի վերակնքման գործընթաց: Գումարի վերանայման շահագրգիռ կողմը, բնականաբար, Երեւանի համայնքն է»,- Հայկական ժամանակի հետ զրույցում ասել է Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի լրատվության պատասխանատու Տաթեւ Զորյանը:

Նա նշել է, որ նոր պայմանագրի արդյունքում Երեւանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջանին կհատկացնի 3 միլիոն 199 հազար դրամ:

Քաղաքականություն

Պատահարներ