Մարդատար Газель-ն ու BMW X6-ը բախվել են իրար. վիրավորներին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ «Արարատ հոթել»-ի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Յուրա Սարգսյանի վարած BMW X6 մակնիշի 06 XX 045 համարանիշի և 31-ամյա Վահե Մաթոևյսյանի վարած թիվ 8 երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի 4996 Տ համարանիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Газель-ի գազաբալոնը։ 

Քաղաքականություն