Մրգաշատ գյուղում ավտոմեքենա է այրվել

Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:20-ին, մարվել՝ 13:26-ին:

Այրվել են «ՎԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Էդուարդ Ս.) շարժիչի մալուխները և սրահը՝ մասամբ:

Քաղաքականություն

Պատահարներ