Ննջասենյակում փրկարարները հայտնաբերել են 73-ամյա տղամարդու դի

Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 15-րդ փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել է Ռուդոլֆ Ո.-ի (ծնված 1946 թ.) դին:

Քաղաքականություն

Պատահարներ