Պայթուցիկի հետևանքով տուժած 10-ամյա երեխան դուրս է գրվել հիվանդանոցից

10-ամյա Գարուշ Թարվերդյանն այսօր դուրս գրվեց հիվանդանոցից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։

«Հիշեցնեմ, որ պայթուցիկի պայթյունի հետևանքով տղայի բութի ու ցուցամատի ծայրային ֆալանգները անդամահատվել էին, իսկ միջնամատը բժիշկներին հաջողվել էր պահպանել։ Տղան որոշել է` ոչ միայն ինքը այլևս չի գնելու պայթուցիկ, այլ նաև իր ընկերներին չի թողելու»,- գրել է նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 10 տարեկան երեխան պայթուցիկ է գնել ու վնասվածք ստացել․ աջ դաստակի առաջին, երկրորդ մատները անդամահատվել են։

 

Քաղաքականություն