Պուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում Փարիզում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում բանակցություններ է վարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հանդիպումն անցկացվում է երկուսի միջև, բայց հետո առաջնորդներին գուցե միանան նաև պատվիրակությունների անդամները:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

 

Ենթադրվում է, որ նախագահները երկկողմ օրակարգը քննարկելուց բացի կանդրադառնան նաև Եվրոպայի ռազմավարական անվտանգության հարցերին: Ֆրանսիան միակ երկիրն է, որն արձագանքել է Եվրոպայում միջին և կարճ հեռահարության հրթիռներ չկիրառելու մորատորիումի վերաբերյալ Պուտինի առաջարկին:

 

Միայն 2019 թվականին Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդները հանդիպել են երեք անգամ: Փարիզի Ելիսեյան պալատում մեկնարկել է «նորմանդական քառյակի» ղեկավարների հանդիպումը:

Քաղաքականություն

Պատահարներ