Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում. վարորդը դիմել է փախուստի

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:15-ի սահմաններում վարորդն ում ինքնությունը դեռևս պարզված չէ,  անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 38 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել միջին տարիքի հետիոտն տղամարդու: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի: 

 

Քաղաքականություն

Պատահարներ