ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գործ տվողի» օրենքը պատգամավորը գործի է դրել Զոհրաբյանի հանդեպ

Քիչ առաջ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնից կոչ արեց բոլորին օրինակ վերցնել Համազասպ Դանիելյանից, ով մի քանի օր առաջ օդանավակայանում  լուսանկարել է պատգամավորի վարորդին «երկրորդ գծում» կանգնած եւ հաղորդում տվել համապատասխան մարմիններին։

 

Զոհրաբյանը պատմեց, որ Փարիզից վերադառնալիս է եղել, վարորդը կայանատեղիում տեղ չլինելու պատճառով կայանել է «երկրորդ գծում»։

Հիշեցնենք, որ ավտոճանապարհային խախտումները լուսանկարահանելու եւ առցանց համակարգով իրավապահներին ուղարկելու մասին օրենքը խորհրդարանն ընդունեց մի քանի շաբաթ առաջ, հեղինակը իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ